Ուկրաինացի մեկ զինծառայող է զոհվել, ևս 7-ը՝ վիրավորվել
Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում նշվում է, որ մեկ օրվա ընթացքում ռուսամետ անջատականները բազմիցս խախտել են հրադադարի ռեժիմը՝ գործի դնելով ծանր զինտեխնիկա:
Նույն մեղադրանքը ռուսամետ անջատականներն էլ հնչեցնում են Ուկրաինայի կառավարական զորքերի հասցեին:
2014 թվականի ապրիլից ուկրաինական բանակի և Դոնեցկի ու Լուգանսկի անջատականների միջև բախումների արդյունքում զոհվել է 10 հազար 300 մարդ: Հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն իրագործվել: