ԱՄՆ-ն անում է հնարավոր ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ-ն, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդ, անում է հնարավոր ամեն բան խնդրի խաղաղ կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, գրում է ԱՊԱ գործակալությունը:
«Որպես հակամարտության կարգավորման միջնորդ՝ մենք անում ենք հնարավոր ամեն բան խնդրի խաղաղ կարգավորման համար՝ կազմակերպելով հակամարտող կողմերի հանդիպումները»,- ասել է Սեկուտան:
ԱՄՆ դեսպանն ընդգծել է, որ այս տարի լրանում է հակամարտության սկսման 30 տարին:
«Կարևոր է հիշել այդ բոլոր իրադարձությունների մասին, հիշել անցյալը, դրանից դասեր քաղել: Է՛լ ավելի կարևոր է կառուցել ավելի լավ ապագա»,- հայտարարել է Սեկուտան: