Գուսանները, ում այսօր հռչակում են հայ պոեզիայի գագաթ, ստանում են այդ կոչումը, որովհետև մենք չգիտենք, թե ով է Ֆոլկները, Ջոյսը, Էլիոթը. Նաիրա Զոհրաբյան
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը առաջարկում է խորհրդարանական լսումներ հրավիրել բուհերում արտասահմանյան գրականության դասաժամերը կրճատելու վերաբերյալ:
«Ես կարևորում եմ գրականությունը: Իմ մի խոսքը արտասահմանյան գրականության դասաժամերի վերաբերյալ ինչ-որ պերսոնաժներ փորձեցին խեղաթյուրել: Ես չեմ խոսել բուհի ինքնավարությանը խառնվելուն: Բուհը ինքը պետք է որոշի, թե որ դասաժամն ինչքան լինի: Ես խոսել եմ այն մասին, որ մենք չունենք թարգմանչական որակյալ դպրոց, այն թարգմանված է հիմնական երրորդ լեզվից»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ «գուսանները, ում այսօր հռչակում են հայ պոեզիայի գագաթ, ստանում են այն կոչումը, որովհետև մենք չգիտենք, թե ով է Ֆոլկները, Ջոյսը, Էլիոթը»:
Նաիրա Զոհրաբյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ այս դասաժամերը կարևոր են գրականությունը օրիգինալից թարգմանելու, ոչ թե թարգմանությունից թարգմանելու համար: