Ճապոնացիներն ուտելի կեղևով բանան են ստեղծել
Ճապոնական ընկերություններից մեկը ստեղծել է բանանի ինքնատիպ տեսակ, որը կարելի է ամբողջությամբ ուտել՝ կեղևն էլ հետը, գրում է Тhe Guardian-ը՝ մանրամասնելով, որ նորույթի կեղևը շատ փափուկ է և բարակ:
D&T Farm ընկերությունից հայտնել են, որ բանանի այս տեսակը ստեղծվել է Սեցուձո Տանակայի կողմից, որը տարիներ շարունակ աշխատել է այս ուղղությամբ:
«Նա ցանկանում էր ստեղծել այնպիսի բանան, որը կլիներ համեղ և, միևնույն ժամանակ, զերծ վնասակար նյութերից: Այժմ մարդիկ կարող են ուտել այս բանանի կեղևը, քանի որ այն քիմիկատներ չի պարունակում»,-նշել է ընկերության ներկայացուցիչը:
Բանանի նոր տեսակը ստացել է «Մոնջի» անվանումը, ինչը թարգմանաբար նշանականում է «անհավանական բանաններ»:
Վաճառքում հայտնված բանանները խորհուրդ է տրվում ուտել այն ժամանակ, երբ դրանց կեղևին մուգ կետիկներ են հայտնվում:
Նշվում է, որ բանանի մեկ հատն արժե մոտ 10 դոլար: