Ոսկե ավազ, անապակ ջրեր. TripAdvisor-ը հրապարակել է 2018թ. լավագույն լողափերի ցանկը (լուսանկարներ)
Հեղինակավոր TripAdvisor զբոսաշրջային պորտալն ամփոփել է Travellers' Choice ամենամյա մրցույթի արդյունքները՝ հրապարակելով 2018թ. աշխարհի 25 լավագույն լողափերի ցանկը:
Ըստ այդմ՝ լավագույն լողափը գտնվում է Կարիբյան ծովի Թերքս և Կայկոս կղզիներում և կոչվում է Գրեյս Բեյ: Այն առանձնանում է սպիտակ ավազով ու փիրուզագույն, վճիտ ջրերով:
Երկրորդ հորիզոնականում է գտնվում բրազիլական Բայա դո Սանչո լողափը, մինչդեռ լավագույն եռյակը եզրափակում է Կուբայի Վարադերո լողափը:
Հայտնի է, որ ցանկը կազմվել է անցած 12 ամսում ստորև ներկայացված լողափերն այցելած մարդկանց արձագանքների ու գնահատականների հիման վրա:
Գրեյս Բեյ, Թերքս և Կայկոս
Բայա դո Սանչո, Բրազիլիա
Վարադերո, Կուբա
Իգլ, Կարիբյան Արուբա կղզի
Սևն Մայլ, Կայմանյան կղզիներ
Լա Կոնչա, Իսպանիա
Քլիրուոթեր, ԱՄՆ
Սևն Մայլ, Ճամայկա
Բավարո, Դոմինիկյան Հանրապետություն
Պլայա Նորտե, Մեքսիկա
Էլաֆոնիսի, Հունաստան