Կիևի դատարանում այսօր կկայանան Յանուկովիչի գործով լսումները
2014 թվականին Պորոշենկոն որպես Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր ժամանել էր Ղրիմ՝ բանակցություններ վարելու տեղի խորհրդարանի պատգամավորների հետ: Սիմֆերոպոլի օդանավակայանում զինված «ինքնապաշտպանական ջոկատները» փորձել էին խոչընդոտել Պորոշենկոյի օգնականների մուտքը, սակայն փորձը ձախողվել էր: Պորոշենկոյին հաջողվել էր հասնել խորհրդարանի շենքի մոտ, սակայն այնտեղ հավաքված մարդկանց խումբը սուլոցներով էր դիմավորել նրան, իսկ բանակցություններն էլ արդյունք չէին տվել: