Բաքուն Ինտերպոլով հետախուզում է հայտարարել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարի նկատմամբ
Հաղորդագրությունում, ինչպես փոխանցում է «Թուրան»-ը, նշվում է, որ «Կարամպետյանը 2014-2018 թվականներին այցելել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ կոչեր է հնչեցրել»:
«2018 թվականի փետրվարին Կարամպետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ պետության դեմ ուղղված հրապարակային կոչերի և կազմակերպված խմբով Ադրբեջանի սահմանը հատելու: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, և նրա նկատմամբ հայտարարվել է Ինտերպոլի գծով միջազգային հետախուզում», - ըստ ադրբեջանական գործակալության՝ ասվում է դատախազության հաղորդագրությունում:
Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը առայժմ չի մեկնաբանել այս հաղորդագրությունը: «Ազատության» հարցին ի պատասխան՝ հանձնախմբի գրասենյակից խոստացան մեկնաբանությամբ հանդես գալ ավելի ուշ: