Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև կնվազի 2-3 աստիճանով
Հանրապետության տարածքում` փետրվարի 21-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին՝ առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քամին հարավ-արևմտյան ուղղությամբ է՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 22-25-ի ցերեկները և 26-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝ փետրվարի 21-ի ցերեկը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին կա անձրևի փոքր հավանականություն, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Հանրապետության տարածքում
Երևան քաղաքում