Մեծամասնական համակարգը հայրենիքի թշնամի մի դարձրեք, ԱՄՆ–ն, Ֆրանսիան, Բրիտանիան ունեն բացառապես նման համակարգ. Հ. Թովմասյան
Եթե կա ինչ-որ մեկը որ Հովհաննես Թումանյան չի կարդացել, կամ կարդացել՝ չի հասկացել, չի նշանակում, որ նման գրող չկա: Այս մասին այսօր ԱԺ պետա–իրավական հանձանաժողովի կողմից ԸՕ-ի քննարկմանը հայտարարեց ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանը:
«Այդպիսի գրող կա և էդ մարդու խնդիրն է, ինքը գիտի դրա մասին, չգիտի կամ կարդալուց հասկանում է: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 3 անդամներ ունեն բացառապես մեծամասնական ընտրական համակարգ: Մեծամասնական ընտրակարգը էդպես հայրենիքի թշնամի մի հանեք: ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ունեն բացառապես նման համակարգ»,–Հրայր Թովմասյանը խնդրեց զերծ մնալ մի հակամակարգը քննադատելուց և մյուսը գովաբանելուց:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում մեկնարկել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հեղինակած՝ «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի» քննարկումը, որով առաջարկվում է վերացնել ռեյտինգային ընտրակարգը:
Նկատի ունենալով նախագծի հեղինակներին՝ Հ. Թովմասյանը նկատեց, որ եթե ինչ-որ մի կուսակցություն ավելի շատ համամասնական ընտրակարգով է ձայն ստացել, դա դեռ ոչինչ չի նշանակում, միգուցե, դա, ըստ նրա` իշխանության դեմ ձայներն էին կամ այս կուսակցությունում որևէ անհատականության բացակայությունը:
Հրայր Թովմասյանը, առաջարկվող մոդելի մասին խոսելով, (ռեյտինգայինի՝ տարածքային ցուցակների առհասարակ վերացումև 100 տոկոսանոց համամասնական), հիշեցրեց, թե ՌԴ-ընտրություններից հետո դա ինչ արդյունք վերհանեց, սկսված ՌԴ կոմոնիստական կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակում օլիգարխների անուններ հայտնվելուց, մինչև ցանկացած այլ երևույթ: Այսինքն՝ առաջարկվող համակարգը ևս բազում թերություններ ունի:
Քննարկումը բավականին բուռն էր, որին ակտիվորեն մասնակցում էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով, հակադարձելով ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին, նշեց, որ վերջինս փորձեց տպավորություն ստեղծել, թե Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափի շրջանակներում եղել է կոնսենսուս, մինչդեռ, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ երբևէ կոնսենսուս չի եղել:
«Ես այդ բանակացություններին չեմ մասնակցել, բայց շատ լավ հիշում եմ քննարկումները, որտեղ կոնեսենսուս չի եղել Ընտրական օրենսգրքի և ընտրակարգի շուրջ: Կոնսենսուս եղել է Եվրամիության տրամադրած գումարների ուղղությունների շուրջ, որը վերաբերել է տեսախցիկներ տեղադրելուն, անունները հրապարակելուն, բայց ոչ երբեք ընտրակարգի շուրջ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Դիմելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին՝ նա նկատեց, թե վստահ չի կարելի պնդել՝ ինչ է գրված Սահմանադրության մեջ, որովհետև, ըստ Փաշինյանի, այն, ինչ գրված է Սահմանադրության մեջ, գիտեն միայն նեղ շրջանակի մարդիկ:
Նիկոլ Փաշինյանը հայտատարեց, որ եթե գրել են համամասնական, դա դեռ չի նշանակում, որ նկատի են ունեցել համամասնականը, միգուցե նկատի են ունեցել մեծամասնական։
Անդրադառնալով մտքերի փոխանակման ժամանակ Արտակ Զեյնելյանի պնդմանը, թե ԱԺ ռեյտինգայիններում եղել են պատգամավորներ, որոնք ոչ միայն խոսել չեն սիրում, այլ կան այնպիսինները, որոնք խոսել չգիտեն, Նիկոլ Փաշինյանն ասաց. « Հիմա կարելի է պնդել, որ կան այնպիսինները, որոնք ոչ միայն խոսել չգիտեն, այլև չեն հասկանում՝ ինչ է կատարվում Ազգային ժողովում. ովքեր են հավաքվել, ինչի են մի մասը ներքևը նստում,մի մասը վերևը և այլն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հրայր Թովմասյանը, արձագանքելով Փաշինյանին, խնդրեց ձևակեպումներում ավելի զուսպ լինել՝ չօգըագործել չխոսող պատգամավոր, և այլն բառեր ու արտահայտություններ և այս համատեքստում հարցրեց՝ հակառակ դեպքում ինչպես են նայելու գեներալ Ֆելիքս Ցոլակյանի աչքերի մեջ։ Հիշեցնենք, որ վերջինս ընտրված է ռեյտինգային համակարգով՝ ՀՀԿ–ի կողմից։