Добавить новость
World News





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


«Ծառուկյան» խմբակցությունը առաջարկում է փոփոխել ընտրական օրենսգիրքը, ԱԺ փոխնախագահն էլ հիշեցնում է ՝ այն ընդունվել է քաղաքական մեծ կոնսենսուսի արդյունքում. Քննարկում ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում մեկնարկել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հեղինակած ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը:

Նրանք փոփոխությամբ առաջարկում են վերացնել ռեյտինգային ընտրակարգը:

Հարցով հարակից զեկուցող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այս փուլում այսպիսի փոփոխությանը դեմ է՝պայմանավորված նախկինում ձեռք բերված քաղաքական կոնսենսուսով, որով և ընդունվեց գործող ընտրական օրենսգիրքը:

«Եղել են մի քանի պահանջներ, կոնսենսուսի արդյունքում որոշ պահանջներ ընդունվել են, որոշ պահանջներ՝ ոչ: Սա մեր ընտրական օրենսգրքի ընդունման ժամանակ ամենակարևոր առանձնահատկություններից մեկն է եղել, և նույն այն ժամանակ ԲՀԿ-ն, կոնսեսուսի արդյունքում, կողմ է քվեարկել ընտրական օրենսգրքին: Հասկանում եմ տիկին Զոհրաբյանի փաստարկը, որ հետո հասկացել են, որ դրա անհրաժեշտությունը չկա, բայց, քանի որ սա եղել է քաղաքական կոնսեսուսի արդյունք և հետևանք»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ իր դեմ քվեարկությունը հիմնավորելու է հենց մեծ քաղաքական կոնսենսուսով, որ ձեռք է բերվել ընդդիմության հետ միասին՝ Ընտրական օրենսգիրքն ընդունելու ժամանակ:

«Ես իմ դեմ քվեարկությունը փորձում եմ հիմնավորել, որ մեծ քաղաքական կոնսենսուսով կայացված որոշումը մենք չենք կարող այսպես միանգամից փոխել, այստեղ կրկին անհրաժեշտ են քննարկումներ, դեբատներ, կոնսեսուսի կայացում, ես դրա համար առաջարկելու եմ հանձնաժողովին տալ բացասական եզրակացություն՝ բովանդակային  քննարկման մեջ ներքաշվելու ցանկություն չունենալով»,-ասաց Հովհաննիսյանը:  

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց քաղաքական կոնսենսուսի մասին հիշեցմանը՝ նշելով, որ եղել է փոխզիջումային տարբերակ:

«ՀՀԿ-ն պնդում էր, որ եթե մենք չհամաձայնենք այս վարկանիշային տարածքային ցուցակին, ապա իրենք չեն համաձայնվելու ընդդիմության համար անչափ կարևոր երկու լրջագույն սկզբունքներին, այն է ՝տեսանկարահանմանը, և ցուցակների հրապարակմանը: Այս դահլիճում քանիցս եղել է քննարկում, պարոն Թովմասյանը կվկայի, որ թե՛ ԲՀԿ-ի, թե՛ այն ժամանակ ՕԵԿ-ի կողմից առաջարկվել է, անընդհատ մտահոգություն է եղել տարածքայինի հետ կապված, բայց պարոն Հարությունյանը հանդես եկավ բացահայտ ուլտիմատումով՝ ասելով, որ եթե այս տարբերակը չի ընդունվում, ապա ընդդիմության համար սկզբունքային երկու պահանջները՝ տեսանկարահանումն ու ընտրացուցակների հրապարակումը ևս չի ընդունվում»,-ասաց Զոհրաբյանը:

Նա նշեց, որ եթե ընտրական օրենսգրքի կիրարկման ընթացքում չտեսնեին թերությունները, ապա օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չէին տեսնի:   

«Կիրարկումը ցույց տվեց, որ այս մոդելը մեր քաղաքական մշակույթում ուղղակիորեն չի աշխատում»,-ասաց Զոհրաբյանը:

Ի պատասխան Զոհրաբյանի հնչեցրած կարծիքի՝ Արփինե Հովհանիսյանը արձագանքեց. «Որևէ քաղաքական ուժի կողմից ուլտիմատում չի եղել իշխող ուժի որևէ քաղաքական գործչի կամ ներկայացուցչի կողմից: Շատ ճիշտ նշեցիք, փոխզիջումային տարբերակ է եղել, կոնսենսուսը ինքնին նշանակում է փոխզիջում, սա նշանակում է , որ ներկայացված 5 պահանջներից, փոխադարձ համաձայնությամբ մեկը չի ընդունվել, մյուս չորսի վերաբերյալ եղել է առաջարկ, որին մենք համաձայնել ենք: Դա նշանակում է կոնսեսուս, փոխզիջում, ոչ թե ուլտիմատում»,-ասաց Հովհաննիսյանը:

Աժ Հայաստանի հանրապետական կուսակցություն խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը հարակից զեկուցողին հարցրեց՝ ինչո՞ւ այսքան կարճ ժամկետում կոնսեսուսով ընդունված օրենքը փոխելու անհրաժեշտություն առաջացավ:

«Արդյոք մեր ընդդիմադիր գործընկերները կողմ էին քվեարկվել այս օրենքին, երկրորդ՝ արդյոք կարող ենք փաստել, որ այո, քանի որ կողմ եք քվեարկել, այս օրենքի փոփոխման անհրաժեշտությունը բացառապես պայմանավորված է ընտրության արդյունքներով, որը ձեզ, երևի թե, չի բավականացրել»,-ասաց Կոստանյանը՝ հավելելով, որ խոսքը ընտրական գործընթացների կամ համակարգի վատ կամ լավ լինելու մասին չէ, այլ այն մասին, որ գործածության արդյունքում ընտրական օրենսգիրքը տվյալ քաղաքական ուժին չի տվել ցանկալի արդյունք, հետևաբար լավը չէ:

Տեղից միջամտեց Նաիրա Զոհրաբյանն ՝ասելով, որ ինչպես կարող է այդ հարցին պատասխանել Արփինե Հովհաննիսյանը, եթե հարցն ուղղված է ԲՀԿ-ին։

«Ես եմ որոշում՝ ում հարցը տալ»,- ասաց Կոստանյանը:                                                             

«Չէ բայց դուք ասում եք, արդյոք ԲՀԿ-ին չի բավարարել, Արփինե Հովհաննիսյանը ի՞նչ գիտի մեր քաղաքական որոշման կոնտենտը»,-պատասխանվեց Զոհրաբյանը:

Նիստը վարող հորդորեց Զոհրաբյանին դիտարկումներն անել ավելի ուշ՝ եզրափակիչ ելույթի տեսքով:

Արփինե Հովհաննիսյանն էլ վերադառնալով Կոստանյանի հարցին, նշեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկել, և վերահաստատեց իր մոտեցումը հարցի շուրջ: 



Загрузка...

Читайте на сайте

Другие проекты от 123ru.net








































Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире

Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.






Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...





Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net