Դերասանուհի Անժելա Սարաֆյանի գայթակղիչ տեսքը հոլիվուդյան միջոցառմանը (լուսանկարներ)
Ամերիկաբնակ դերասանուհի Անժելա Սարաֆյանը, որն առավելապես հայտնի է Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմից ու «Վայրի արևմուտքի աշխարհ» սերիալից, Հոլիվուդում մասնակցել է Esquire ամսագրի կազմակերպած խնջույքին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 34-ամյա հայուհին միջոցառմանը մասնակցել է բարեկազմությունն ի ցույց դնող թափանցիկ հանգուստով՝ նախընտրելով չքողարկել բարակ գոտկատեղն ու սլացիկ ոտքերը:
Հիշեցնենք, որ Սարաֆյանը միացել է ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Չափազանց վտանգավոր, շոկային լինելու աստիճան չար ու զզվելի» թրիլլերի դերասանական կազմին:
Սարաֆյանը, որը մարմնավորելու է Ջոանային, նկարահանվելու է հոլիվուդյան աստղ Զաք Էֆրոնի հետ:
Ֆիլմում նկարահանվող աստղերի շարքից են նաև Ջոն Մալկովիչն ու Լիլի Քոլինզը:
Ֆիլմը պատմելու է սերիական մարդասպան Թեդ Բանդիի մասին: Գլխավոր հերոսին մարմնավորելու է Էֆրոնը, նրա ընկերուհուն՝ Քոլինզը, Սարաֆյանը՝ Քոլինզի մտերիմ ընկերուհուն, իսկ Մալկովիչը՝ դատավորին: