«Իմ «Ժամ»-ը չի կարող ավարտվել». Եկատերինա Անդրեևան՝ ռուսական լրատվական ծրագրից «հեռանալու» լուրերի մասին
Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի, Առաջին ալիքի «Ժամը» («Время») լրատվական հաղորդման մեկնաբան Եկատերինա Անդրեևան Instagram-ում անդրադարձել է ռուսական լրատվական ծրագրից «հեռանալու» լուրերին ու ասել, որ իր «Ժամը» «չի կարող ավարտվել»:
«Իմ «Ժամ»-ը չի կարող ավարտվել. Վոլգայից մինչև Ենիսեյ՝ ես վարում եմ «Ժամ»-ն ամբողջ երկրի համար: Իսկ Մոսկվան, ինչպես հայտնի է, ամբողջ Ռուսաստանը չէ», - գրել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ժամը» լրատվական ծրագիրը կրկին կվարի Կիրիլ Կլեյմենովը, իսկ Եկատերինա Անդրեևան որոշ ժամանակով կլքի հաղորդման «եվրոպական ուղեծիրը», այսինքն՝ կվարի այլ ժամային գոտիների համար: