«Առավոտ». «Ալիևի հայտարարությունը ծիծաղելի է, բայց կարող է դառնալ հրաման». Սուրեն Սարգսյան
«Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, երեկ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների հետ կապված Սերժ Սարգսյանի արձագանքին, զգուշացրեց՝ Ալիևի հայտարարությունը կարող է դառնալ հրաման. «Ալիևի հայտարարությունները ծիծաղելի են ձեզ համար, բայց մշտապես պետք է պատրաստ լինել՝ հաշվի առնելով՝ ում հետ գործ ունես: Վաղը կարող է այդ հայտարարությունը հրաման դարձնել. ապրիլյան դեպքերը զառանցանքի գործուն ապացույցն էին: Հաշվի պետք է առնենք, որ Ալիևը խելակորույս բաներ կարող է ասել, բայց զգույշ պետք է լինենք, քանի որ նա անկանխատեսելի անձնավորություն է»:
Սուրեն Սարգսյանը նկատեց՝ ժամանակին Ադրբեջանը սպառնում էր Արցախին, հիմա՝ Երևանին: Ըստ քաղաքագետի՝ սա արդեն լրջագույն մարտահրավեր է, և սրա պատասխանը տվեց ոչ միայն ՀՀ նախագահը: Դիտարկմանը՝ ճիշտ չէ՞ր լինի, որ ՀՀ նախագահը Մյունխենում ավելի կոշտ հռետորաբանություն օգտագործեր, պարոն Սարգսյանն արձագանքեց. «Մենք Ադրբեջանից տարբերվում ենք նրանով, որ ագրեսիվ և կոշտ հայտարարություններ չենք անում: Մենք ընկալվում ենք կողմ, որը պատրաստ է նստել բանակցային սեղանի շուրջ: Ագրեսիան մեզ որևէ կերպ օգնել չի կարող»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: