Արտահանման և ներմուծման ծավալներն աճել են շուրջ 50 %-ով, միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 10.2%-ով
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է 2018թ. հունվարի մակրոտնտեսական ցուցանիշների գծապատկերները:
Այսպիսով, տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2014 թվականին կազմել է 2 տոկոս, 2015 թվականին`1,9 տոկոս, 2016 թվականին` 5,5 տոկոս, 2017 թվականին` 6,8 տոկոս, 2018 թվականին` 10,2 տոկոս:
Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 2014 թվականին կազմել է -3,3 տոկոս, 2015 թվականին`-6,1 տոկոս, 2016 թվականին` 14,5 տոկոս, 2017 թվականին` 11.1 տոկոս, 2018 թվականին` 13.9 տոկոս:
Առևտրաշրջանառության ծավալի աճը 2014 թվականին կազմել է -3.3 տոկոս, 2015 թվականին`-28.7 տոկոս, 2016 թվականին` -10.9 տոկոս, 2017 թվականին` 43.2 տոկոս, 2018 թվականին` 47.6 տոկոս:
Արտահանման ծավալի աճը 2014 թվականին կազմել է 0.1 տոկոս, 2015 թվականին՝-11.9 տոկոս, 2016 թվականին`11.4 տոկոս, 2017 թվականին` 35.4 տոկոս, 2018 թվականին` 45,2 տոկոս:
Ներմուծման ծավալի աճը 2014 թվականին կազմել է -4.4 տոկոս, 2015 թվականին`-34.1 տոկոս, 2016 թվականին` -20 տոկոս, 2017 թվականին` 47.9 տոկոս, 2018 թվականին` 48.9 տոկոս:
Ծառայությունների ծավալի աճը 2014 թվականին կազմել է 1.9 տոկոս, 2015 թվականին`3.8 տոկոս, 2016 թվականին` 10.4 տոկոս, 2017 թվականին` 12.3 տոկոս, 2018 թվականին` 15.2 տոկոս:
Ներքին առևտրի շրջանառության աճը 2014 թվականին կազմել է 4.6 տոկոս, 2015 թվականին`-4.3 տոկոս, 2016 թվականին` -2.5 տոկոս, 2017 թվականին` 9.0 տոկոս, 2018 թվականին` 17.3 տոկոս:
Իսկ Վարչապետ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջում ներկայացված է, որ 2018թ. հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 10.2 %֊ով՝ կազմելով 198 816 դրամ: Պետական հատվածում աճը կազմել է 7.1%, իսկ մասնավոր հատվածում՝ 11.3%: