Ֆրանսիան հանձնառու է մնում բանակցությունների ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիան լիովին հանձնառու է մնում բանակցությունների ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և կոչ է անում հակամարտության կողմերին բարեխղճորեն աշխատել այդ ուղղությամբ՝ խուսափելով ցանկացած հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը:
Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը՝ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով «Երևան վերադառնալու» մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների վերաբերյալ Nouvelles d’Arménie-ի հարցին:
«Ֆրանսիան ամբողջովին հանձնառու է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բանակցությունների միջոցով: Այն կոչ է անում հակամարտության կողմերին աշխատել այդ ուղղությամբ՝ խուսափելով ցանկացած հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը»,- հայտարարել է նախարարության խոսնակ Ագնես ֆոն դեր Մյուլը: