Էմերի. Ռեալն ու Մարսելը չգիտեն, թե իրենց իրականում ինչ է սպասվում Փարիզում
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներին նախազգուշացրել է, որ իրենց համար շատ բարդ է լինելու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում:
Նույնը նա ասել է «Մարսելի» մասին, որի հետ փարիզյան թիմը կմրցի փետրվարի 25-ին՝ Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրի տնային խաղի շրջանակում.
«Մրցաշրջանում անցկացրած խաղերի մեծ մասում մենք ապացուցել ենք, որ ունակ ենք լուծելու մեր առջև դրված խնդիրները: Բայց մենք մեզ հատկապես ուժեղ ենք զգում տնային մարզադաշտում:
«Ռեալն» ու «Մարսելը» գիտեն, որ պետք է խաղան «Պարկ դե Պրենսում», բայց չգիտեն, թե իրականում իրենց ինչ է սպասվում: Սրանք երկու «կլասիկոներ» կլինեն, որոնց մենք լրջորեն ենք նախապատրաստվում»,- գրել է Էմերին իր կայքում:
Առաջին խաղում ՊՍԺ-ն պարտվել է «Ռեալին» 1:3 հաշվով: Պատասախան խաղը կկայանա մարտի 6-ին: