Սպիտակ տունը հաստատել է, որ ԿԺԴՀ-ն չեղարկել է Օլիմպիական խաղերի շրջանակում ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումը
Հյուսիսկորեացի պաշտոնյաները պատրաստվում էին պատմական հանդիպում ունենալ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ, սակայն վերջին րոպեին չեղարկել են այն: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տունը, հայտնում է NBC News-ը:
Հարավային Կորեայում հանդիպումն առաջին նման հանդիպումը կլիներ Դոնալդ Թրամփի վարչակազմի և Փհենյանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև:
ԿԺԴՀ առաջնորդի քրոջ, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի արարողակարգային ղեկավար Կիմ Յոն Նամի հետ հանդիպումը պետք է տեղի ունենար փետրվարի 10-ին, սակայն Փհենյանը չեղարկել է այն հանդիպումից երկու ժամ առաջ:
Փենսի աշխատակազմի ղեկավար Նիք Այերսի խոսքով՝ Հյուսիսային Կորեան ձգձգում էր հանդիպումը՝ հույս ունենալով, որ ԱՄՆ փոխնախագահն ավելի կմեղմի իր հայտարարությունները: Բայց երբ Փենսը դատապարտել է մարդու իրավունքների խախտումները Հյուսիսային Կորեայում և հայտարարել է նոր պատժամիջոցներ նախապատրաստելու մասին՝ հանդիպման ծրագրերը տապալվեն են:
«Նրանք հրաժարվեցին հանդիպումից, հնարավոր է՝ նրանք երբեք անկեղծորեն չեն պատրաստվել բանակցությունների սեղանի շուրջ նստելուն»,- նշել է Այերսը: