ԱՄՆ-ում ներկայացվել է աշխարհում ամենաարագընթաց զրահապատ մեքենան՝ Tesla Model S-ը
ԱՄՆ-ում ներկայացվել է աշխարհում ամենաարագընթաց զրահապատ մեքենան՝ Tesla Model S-ը, որը ստեղծվել է Tesla-ի էլեկտրական Model S P100D մոդելի հիմքով ու 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 2.4 վայրկյանում:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, International Armoring Corporation ընկերության ստեղծած մեքենան ներսում գտնվող ուղևորներին կարող է պաշտպանել ինքնաձիգից ու ատրճանակից արձակված կրակոցներից: Մեքենայի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն համալրված է մեքենայի օդը թունավոր նյութերից մաքրող զտիչով:
Բացի այդ, եթե ինչ-որ մեկը փորձի բռնի ուժով բացել դուռը, ապա կհոսանքահարվի՝ 120 վոլտ ուժգնությամբ հարված կստանա:
Աղբյուրը հավելում է, որ զրահապատ Tesla-ն ստեղծվել է Մերձավոր Արևելքից հարուստ պատվիրատուի համար: