Քաղաքապետարանում միջադեպի հարցով ՄԻՊ-ը դիմել է Դատախազություն
«Ստացվել է պարզաբանում այն մասին, որ արդեն իսկ իրականացվում է նյութերի նախապատրաստում Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակում:
Այս մասին գրավոր տեղեկացվել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փստանջյանը:
Քրեական վարույթի հարց է բարձրացվել նաև միջադեպի ընթացքում Երևանի ավագանու նիստը լուսաբանող լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ», - ասված է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, Երևանի ավագանու այսօրվա նիստի հանդիսավոր մեկնարկը րոպեներ անց վերածվեց ծեծկռտուքի։