Պատրիկ Կլյուվերտի որդի. Սիրում եմ «Բարսելոնան», բայց «Ռեալի» առաջարկը չեմ մերժի
Հոլանդական «Այաքսի» հարձակվող Ջասթին Կլյուվերտը նշել է, թե որտեղ կցանկանար շարունակել կարիերան:
«Teamtalk»-ին տված հարցազրույցում հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Պատրիկ Կլյուվերտի որդին նշել է, որ ավելի շատ կցանկանար դառնալ «կապտանռնագույն», քան «սերուցքային»:
««Բարսելոնան» իմ սրտում է, այդ ակումբի կազմում հանդես է եկել հայրս: Բայց ո՞վ եմ ես, որ մերժեմ «Ռեալին»: «Արքայական ակումբից» ստացած առաջարկը նույնպես չէի մերժի»,- նշել է կրտսեր Կլյուվերտը:
Նշենք, որ 18-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են անգլիական ակումբները: