Հրապարակվել է Ան-148 ինքնաթիռի հետ կապը կորցրած ավիակարգավարների բանակցությունների ձայնագրությունը
Համացանցում հայտնվել է ավիակարգավարների բանակցությունների ձայնագրությունը, որոնք կանչում են «Սարատով-703» օդանավին, սակայն պատասխան չեն ստանում:
«Սարատով-703, Մոսկվան անդադար կանչում և կանչում է», - Lenta.ru-ի հաղորդմամբ՝ ասում է ավիակարգավարներից մեկը:
ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն ավելի վաղ հայտնել էր, որ անսարքության մասին հաղորդում Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնող Ան-148 ինքնաթիռի անձնակազմից չի ստացվել:
Վերջինս հավելել է, որ քրեագետները սկսել են մեկ կմ շառավղով տեղանքի, օդանավի գտնված մասերի և զոհվածների մարմինների ուսումնասիրությունը: Հետաքննությունը ավիավթարի մի քանի վարկած է դիտարկում, որոնց թվում՝ մարդկային գործոնը, եղանակն ու անսարքությունը: