Սալահի ու Ֆիրմինոյի գոլերը հաղթանակ պարգևեցին «Լիվերպուլին» (տեսանյութ)
Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Լիվերպուլը» վստահ հաղթանակ տոնեց «Սաութհեմփթոնի» նկատմամբ:
Լիվերպուլյան ակումբը հաղթեց 2:0 հաշվով: Հանդիպման հաշիվը բացեց Ֆիրմինոն, ով գոլային փոխանցում ստացավ Մոհամեդ Սալահից: Առաջին խաղակեսի վերջում էլ Ֆիրմինոն օգնեց հաջողության հասնել հենց եգիպտոսցի ֆուտբոլիստին:
Այս հաղթանակից հետո Կլոպի ֆուտբոլսիտները վաստակեցին 54 միավոր և բարձրացան 3-րդ հորիզոնական: «Սաութհեմփթոնը» 26 միավորով 18-րդն է:
«Սաութհեմփթոն»-«Լիվերպուլ»՝ 0:2
Գոլերը՝ Ֆիրմինո (6), Սալահ (42)