«Ռեալը» գոլ ընդունեց, այնուհետև ջախջախեց «Դեպորտիվոյին» (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ջախջախեց «Դեպորտիվոյին»:
«Սերուցքայիններն» առաջինը գոլ ընդունեցին, սակայն կարողացան հաղթանակ տանել 7:1 հաշվով: Դուբլի հեղինակ դարձան Կրիշտիանու Ռոնալդուն, Գարեթ Բեյլը և Նաչոն: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Մոդրիչը:
Զինեդին Զիդանը ֆուտբոլիստները Լա Լիգայում չէին կարողացել հաղթել երեք խաղ անընդմեջ:
Այս երեք միավորը թույլ տվեց «արքայական» ակումբին վաստակել 35 միավոր և բարձրանալ 4-րդ հորիզոնական: «Դեպորտիվոն» 16 միավորով 18-րդն է:
«Ռեալ Մադրիդ»-«Դեպորտիվո»՝ 7:1
Նաչո (32,88), Բեյլ (42,58), Ռոնալդու (78,84), Մոդրիչ (68) - Ադրիան (23)