Գենետիկ մուտացիաներ, որոնց ենթարկվել է մարդկությունը. The Independent
Մարդու օրգանիզմում երևույթներ են տեղի ունենում, որոնք գենետիկական մուտացիաների հետևանք կարող են լինել, սակայն քչերն են տեղյակ դրա մասին:
Նման երևույթները կարող են կենսակերպի պատմական փոփոխությունների հետևանք լինել և այսօր դիտվել որպես սովորական երևույթ: Այս մասին գրում է The Independent-ը՝ ներկայացնելով մարդկության պատմության տարբեր փուլերում տեղի ունենացած նմանօրինակ մուտացիաները:
Կաթ խմելու ունակությունը
Շուրջ 10 000 տարի առաջ, երբ մարդիկ սկսեցին ընտելացնել կենդանիներին, ինչպես օրինակ կովերին, մուտացիա տեղի ունեցավ MCM6 գենում, որի արդյունքում մարդու օրգանիզմում սկսեց արտադրվել լակտազ ֆերմենտը: Փոփոխությունը թույլ է տվել մարդուն խմել կովի կաթը և մարսել այն:
Բացակայող իմաստության ատամները
Իմաստության ատամները մեծամասամբ ցավի պատճառ են դառնում, իսկ դրանց հեռացումն էլ ավելի ցավոտ է: Բացի այդ, ժամանակակից մարդու համար այս ատամներն անպիտան են:
Մեր նախահայրերն առավել մեծ սեղանատամներ են ունեցել՝ կոշտ բանջարեղենը ծամելու համար, որն այն ժամանակ տարբերվում էր այսօրվա բանջարեղենից: Նրանց ծնոտներն առավել մեծ են եղել, քան ժամանակակից մարդունը, և մեզ մոտ բացակայում է ատամների մի մասը, որն ունեին նախնադարյան մարդիկ:
Կարմիր վարսերը
Մարդկանց 4-5 տոկոսի մոտ է միայն առկա այս մուտացիան: Այն առավել հաճախ հանդիպում է Հյուսիսային Եվրոպայում բնակվողների մոտ: Կարծիք, կա որ այս գենը կարող է վերանալ՝ պայմանավորված կլիմայական փոփոխություններով:
Կապույտ աչքերը
Ներկայում աշխարհի բնակչության 8 տոկոսն է կապուտաչյա: Գիտնականների կարծիքով 6-10 000 տարի առաջ՝ նախքան մուտացիայի տեղի ունենալը, մարդիկ շագանակագույն աչքեր ունեին: Կապուտաչյա բնակիչներն առաջինը հայտնվել են Եվրոպայի տարածքում: Աչքերի կապույտ գույնը պայմանավորված է OCA2 կոչվող գենի փոփոխությամբ: