Թուրքիայի ԶՈւ-ն հայտարարել է, որ սիրիացի քրդերին պատկանող 45 թիրախ է խոցել Աֆրինում
Թուրքիայի ռազմական ուժերը օդային հարձակումների ընթացքում կիրակի խոցել են քրդական զորամիավորումների 45 նպատակակետ Սիրիայի Աֆրին քաղաքում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Թուրքիայի Գլխավոր հրամանատարության հաղորդագրության մեջ:
«Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմարշավի շրջանակներում մեր ռազմական օդուժն այսօր ահաբեկիչների 45 թիրախ է ոչնչացրել: Ռազմարշավին մասնակցող բոլոր 32 ինքնաթիռը բարեհաջող վերադարձել իրենց բազաներ», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Ձիթենու ճյուղ» ռազմարշավի մեկնարկի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր նախօրեին:
Սիրիայի կառավարությունն, իր հերթին, վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումը Աֆրինի վրա, որը Սիրիայի անբաժանելի մասն է կազմում: