Մասնագետները բացահայտել են՝ ինչ է նշանակում, երբ շունն ընկնում է իր իսկ պոչի հետևից
Մասնագետները պարզաբանել են, թե ինչ կարող է նշանակել, երբ ընտանի շունը հաճախ է հետապնդում իր պոչը:
Ինչպես հայտնում է Business Insider-ը, առաջին հայացքից զվարճալի թվացող տեսարանը կարող է ահազանգել կենդանու մոտ առողջական խնդրի առկայության մասին: Նման վարքը երբեմն հուշում է, որ կենդանու մոտ առկա որոշակի խանգարում։ Այդ խնդիրը, ըստ մասնագետների, նման է «օբսեսիվ-կոմպուլսիվ» խանգարմանը, որը պատահում է մարդկանց մոտ՝ հոգեկան խանգարում, որն առաջացնում է անցանկալի, վախեցնող մտքեր և հաջորդիվ պարտադրվող գործողություններ):
Տարբեր ցեղատեսակների մոտ տարբեր կերպ է դրսևորվում այս ախտանիշը: Օրինակ՝ բուլտերիերները ժամերով կարող են ընկնել իրենց պոչի հետևից, դոբերմանները լիզում են վերջույթները, լաբրադորները քարեր են ծամում: