ԱՄՆ պրոդյուսերների գիլդիան ընտրել է տարվա լավագույն ֆիլմը
ԱՄՆ պրոդյուսերների գիլդիան որպես տարվա լավագույն ֆիլմ է ճանաչել մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմը: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հոր հիվանդության պատճառով ռեժիսորը ներկա չի գտնվել մրցանակաբաշխության արարողությանը:
Հայտնի է, որ ավելի վաղ «Ջրի ձևը» ճանաչվել է որպես լավագույն ֆիլմ Վենետիկի կինոփառատոնի և Critics' Choice Awards մրցանակաբաշխության ժամանակ:
Նշենք, որ Գիլյերմո դել Տորոյի և Վանեսա Թեյլորի սցենարի հիման վրա նկարահանված «Ջրի ձևը» ֆանտաստիկ մելոդրամայի գործողությունները տեղի են ունենում 1962 թվականին՝ սառի պատերազմի ժամանակ՝ ԽՍՀՄ և ԱՄՆ հակամարտության ֆոնին: