Անտարկտիկայում պինգվինն «այցելել է» գիտնականներին (տեսանյութ)
YouTube-ի AusAntarctic ալիքում տեսանյութ է հրապարակվել, որում պինգվինն անսպասելիորեն ցատկելով մտնում է գիտնականների նավակի մեջ:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ միջադեպը նկարահանել է Հարավային Անտարկտիդայի Ուիլքսի հողում տեղակայված Քեյսի հետազոտական կայանի արշավախմբի անդամներից մեկը:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է պինգվինն անսպասելիորեն դուրս ցատկում օվկիանոսից և հայտնվում նավակի մեջ: Թռչունը մի քանի վայրկյան ուսումնասիրում է շրջակայքը, այնուհետև հետ ցատկում ծովի մեջ:
«Պինգվինը հայտնվում է կարճատև այցի համար... Անտարկտիկայի ոճն է», - նշել է տեսանյութի հեղինակը: