Մխիթարյանը բժշկական ստուգում է անցնում՝ «Արսենալ» տեղափոխվելու համար․ ԶԼՄ-ներ
Sky Sport News-ի տեսախցիկն արձանագրել է՝ Մխիթարյանն արդեն լոնդոնյան հյուրանոցներից մեկում է իր գործակալի՝ Մինո Ռայոլայի հետ: Բրիտանական Mirror-ն, այդուամենայնիվ, պնդում է, որ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի երկուշաբթիից ոչ շուտ, քանի որ երկու ֆուտբոլիստներն էլ Եվրամիության քաղաքացի չեն, և նրանց աշխատանքային պայմանագրերը դեռ պետք է վավերացվեն նոր ակումբների կողմից:
Երեկ «Արսենալ»-ի մարզիչ Արսեն Վենգերը ընդունել էր, որ Սանչեսը բացակայում է խաղից, քանի որ պատրաստվում է տեղափոխությանը, «Մանչեսթր»-ի մարզիչ Ժոզե Մոուրինյոն էլ ասել էր. - «Համաձայնությունը մոտ է, ես դրական եմ տրամադրված: «Մանչեսթր»-ի ներկայացուցիչներն ու սեփականատերերը ամեն ինչ անում են, որ տեղափոխությունը կայանա»:
Գործարքի պայմանների ու դրամական փոխհատուցումների մասին, սակայն, դեռևս հստակ հաղորդումներ չկան: