Բրազիլացին արդեն 22 տարի ապրում է ավազե «դղյակում» (լուսանկարներ)
Վերջին 22 տարվա ընթացքում բրազիլացի Մարսիո Միզաել Մատոլիասն ապրում է ավազից պատրաստված «դղյակում»՝ Ռիե դե Ժանեյրոյի Բարա դա Տիջուկա լողափին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ընկերներն ու հարևանները նրան անվանում է «ավազե արքա»: Ի դեպ, Մատոլիասի ամենասիրելի զբաղմունքներից է գահը գլխին լուսանկարվել ավազե «դղյակի» ֆոնին:
Տղամարդը պատմել է, որ թեպետ «արքա» է, սակայն անձամբ է զբաղվում կացարանի վերանորոգման աշխատանքներով: Բրազիլացու խոսքով՝ դա շատ բարդ ու պատասխանատու աշխատանք է, քանի որ ավազե կառույցի ամրությունը պահպանելը հեշտ բան չէ:
«Ես միշտ էլ ապրել եմ լողափին ու ինձ համար այլ կյանք չեմ պատկերացնում: Մարդիկ մեծ գումարներ են վճարում լողափի մոտ ապրելու համար, իսկ ես ոչ մի բանի համար էլ չեմ վճարում: Սա լավ կյանք է»,-խոստովանել է տղամարդը:
Մատոլիասը նաև մանրամասնել է, որ շատ շոգ եղանակին ավազե «դղյակում» քնելն ուղղակի անհնար է, քանի որ ավազը կլանում է տաքությունը:
«Նման դեպքերում գիշերելու եմ գնում ընկերոջս տուն, իսկ երբեմն էլ ուղղակի նախընտրում եմ պառկել լողափին»,-ասել է նա: