Շան և բվի անհավանական ընկերությունը՝ գերմանացի լուսանկարչի ֆոտոշարքում (լուսանկարներ)
Որոշ դեպքերում ընկերությունն անհավանական է թվում, այնինչ երբ այն իսկապես կարող է սարեր շրջել: Նույնը կարելի է ասել համացանցի աստղեր դարձած շան և բվի ընկկերության մասին, որոնց ջերմ հարաբերություններն անմահացնում է գերմանացի լուսանկարիչ Տանյա Բրանդտը:
Bored Panda-ի հաղորդմամբ՝ Ինգո անունով հովվաշունը և Պոլդի անունով բուն տարիների ընթացքում այնքան են մտերմացել, որ ամեն ինչ միասին են անում: Նրանց խնամում է Բրանդտը, որը զբաղվում է կենդանիների լուսանկարչությամբ:
«Ես միշտ սիրել եմ կենդանիներին, դեռ մանկուց՝ ի տարբերություն իմ ընտանիքի մյուս անդամների: Երբ փոքր էի, տարբեր կենդանիների էի գտնում և թաքցնում դրանց իմ ծնողներից: Սիրում եմ կենդանիների գեղեցկությունը, հզորությունը, հավատարմությունը, քաջությունը և ընկերությունը: Շատ մարդիկ կարող են սովորել նրանցից», - պատմել է լուսնակարիչը: