ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Իսրայել և Պաղեստին առանձին պետությունների ստեղծմանը
«Միացյալ Նահանգները խորապես հավատարիմ է Մերձավոր Արևելքում խաղաղության շուրջ բանակցությունների վերսկսմանը», - հավաստիացրել է Փենսը, ով պատրաստվում է Եգիպտոսից մեկնել Հորդանան, ապա` Իսրայել:
ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջանային այս այցը տեղի է ունենում Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու` նախագահ Թրամփի որոշումից ավելի քան մեկ ամիս անց: Սպիտակ տան ղեկավարի այդ քայլը բորբոքել է պաղեստինցիներին, որոնք Երուսաղեմն իրենց ապագա պետության մայրաքաղաքն են համարում: