Բաքուն աջակցում է Անկարային՝ Սիրիայի քրդերի դեմ պայքարում
«Թուրքիան բազմիցս է այդ տարածքից ենթարկվել ահաբեկչական հարձակումների, որոնց հետևանքով անմեղ մարդիկ են զոհվել: Ադրբեջանը լիովին կիսում է Թուրքիայի հիմնավոր մտահոգությունն այս հարցի շուրջ», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան՝ պնդելով, թե տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության համար անհրաժեշտ է ամրապնդել պայքարը ահաբեկչության դեմ: