Երկրին երկնաքերի չափով աստերոիդ է մոտենում. ՆԱՍԱ
2002 AJ129 անվանումով աստերոիդը, որը չափով համեմատելի է երկնաքերի հետ, մոտենում է Երկիր մոլորակին: Այս մասին ասվում է ՆԱՍԱ-ի կայքում (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն):
Գործակալության տվյալների համաձայն՝ երկնային մարմինն ամենամոտը կգտնվի Երկրին փետրվարի չորսին, սակայն նույնիսկ այդ ժամանակ հեռավորությունը տաս անգամ կգերազանցի Երկրի և Լուսնի միջև հեռավորությանը:
Նշվում է, որ տարբեր հաշվարկների համաձայն` աստերոիդի չափը տատանվում է 0.5 կիլոմտերից մինչև 1.2 կիլոմետր, իսկ արագությունը մոտ 34 կմ/վրկ է:
Գիտնականներն ընդգծում են, որ չնայած 2002 AJ129 աստերոիդը դասակարգվում է որպես «պոտենցիալ վտանգավոր», Երկրի հետ բախման հավանականությունը հավասար է զրոյի: