Թեո Ուոլքոթը պատմել է, որ կարող էր դեր ստանալ «Հարի Փոթեր» ֆիլմում
«Էվերթոնի» նորեկ Թեո Ուոլքոթը պատմել է, որ 2007-ին կարող էր դեր ստանալ «Հարի Փոթեր և Փյունիկի միաբանություն» ֆիլմում:
«Իմ հորեղբայր Դևիդ Յեյտսը ֆիլմի ռեժիսորն էր, դրա համար ցանկանում էր ինձ դեր տալ, սակայն ժամանակ չունեի նկարահանումներին մասնակցելու համար:
Նա ցանկանում էր, որպեսզի լինեմ կվիդիչի հանդիպման խաղացողների մեկը: Հիանալի կլիներ, սակայն ժամանակ չկար: Իմ կին Մելը նկարահանվել է այդ ֆիլմում, ինչպես հայրս, մայրս և եղբայրս»,- Ուոլկոթի խոսքը մեջբերում է Goal.com-ը: