Չիկագո Ուեսթ. Քիմ Քարդաշյանի դստեր անունը զվարճացրել է համացանցի օգտատերերին
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն իրենց 3-րդ երեխային անվանել են Չիկագո, ինչն անկեղծ զվարճացրել է համացանցի բազմաթիվ օգտատերերի:
Նրանցից մեկը նշել է, որ Չիկագո Ուեսթն ավելի շատ ավտոբուսի ուղղություն է հիշեցնում, քան մարդու անուն:
Մեկ այլ օգտատեր ենթադրել է, որ երեխային Չիկագո Ուեսթ անվանելու փոխարեն կարելի էր ընտրել ավելի հնչեղ Ուայլդ Ուեսթ (վայրի արևմուտք) անունը:
Պարբերականը նկատում է, որ այս անունը, հավանաբար, մեծ նշանակություն ունի երեխայի հոր ՝ ռեփեր Քանյե Ուեսթի համար, որը մեծացել է Չիկագոյում:
Հունվարի 15-ին փոխնակ մոր միջոցով լույս աշխարհ եկած նորածնի մորաքույրը՝ Քլոյե Քարդաշյանը, պատմել է, որ զարմուհուն կրճատ Չի է անվանում:
Հավելենք, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ունեն 3 երեխա՝ 2 դուստր, մեկ որդի: