Թրամփի նախագահության մեկ տարին ամփոփող ամենաինքնատիպ լուսանկարները՝ The Guardian-ի ֆոտոշարքում
Հունվարի 20-ին լրացավ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրի ղեկավարի պաշտոնում ծառայելու մեկ տարին, որը հարուստ էր Թրամփին բազմաթիվ սկանդալների ու քննադատությունների կիզակետում գցած իրադարձություններով:
Բրիտանական The Guardian պարբերականն ամփոփել է 71-ամյա հանրապետականի նախագահության առաջին տարին՝ ուշագրավ ֆոտոշարքով ի մի բերելով նախորդ 12 ամսվա ընթացքում արված ամենաինքնատիպ լուսանկարները:
Հիշեցնենք, որ Թրամփը, ամփոփելով երկրի ղեկավարի պաշտոնում աշխատելու առաջին տարին, իր թվիթերյան էջում ներկայացրել է ունեցած ձեռքբերումները:
«Ընտրությունների պահից սկսած մեր երկրի համար տարբեր ոլորտներում աննախադեպ հաջողություն էր»-գրել է 71-ամյա հանրապետականը:
Թրամփի պնդմամբ՝ իր նախագահության առաջին տարվա ամենանշանակալի հաջողություններից են արժեթղթերի շուկաներում արձանագրված ռեկորդները, բանակի ամրապնդումը, հանցավորության ու պետական սահմանների վերահսկումը, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ տարած հաղթանակը:
«Կանանց շրջանում և, ընդհանուր առմամբ, գործազրկության ամենացածր տոկոսը, հարկերի մասշտաբային իջեցումը, պարտադիր բժշկական ապահովագրման վերջը և շատ այլ բաներ»,-հավելել է ԱՄՆ նախագահը:
Նոր բեռնատարի ղեկին
Տարօրինակ ձեռքսեղմում այլ ղեկավարների հետ
Միշտ պատրաստ հակահարվածին
Քամին խառնում է հանրահայտ սանրվածքը
Օգնում է 11-ամյա տղային հարթեցնել սիզախոտը
Արևի խավարմանը նայում է առանց պաշտպանիչ ակնոցի
Հեռախոսազրույց Պուտինի հետ
Սաուդյան Արաբիայի թագավորի, Եգիպտոսի նախագահի հետ՝ Ծայրահեղականության դեմ պայքարի նոր համաշխարհային կենտրոնի բացմանը
Հռոմի պապի հետ հանդիպմանը
Պուտինիր հետ առաջին ձեռքսեղմումը
Զրույց լրագրողների հետ՝ նախագահական օդանավում
Երկարատև ճառի ընթացքում
Ձկներին կերակրելիս
Սուրբ Զատիկի ժամանակ
Թրամփն օգնության ապրանքները նետում է փոթորիկից տուժածներին
Օտարերկրյա ուղևորության ժամանակ Մելանյա Թրամփը հրաժարվել է բռնել ամուսնու ձեռքը
Սրերով պարի ժամանակ