«Ռեալը» պատրաստ է տրանսֆերային ռեկորդ սահմանել
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է իրականացնել Լոնդոնի «Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Կեյնի տեղափոխությունը,- փոխանցում է The Times-ը:
Մրցաշրջանի ավարտից հետո «արքայական ակումբը» պատրաստ է 226 միլիոն եվրո վճարել 24-ամյա ֆուտբոլիստի համար, ինչը գերազանցում է Նեյմարի տեղափոխության արժեքը «Բարսելոնայից» ՊՍԺ՝ 220: Եթե այդ գործարքը կայանա, ապա դա կլինի պատմության ամենաթանկ տրանսֆերը:
Իր հերթին «Տոտենհեմը» պատրաստ է Կեյնի աշխատավարձը բարձրացնել մինչև շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգ: