Հռոմի պապը 200.000 հավատացյալի համար բացօթյա պատարագ է մատուցել Պերուում (լուսանկարներ)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Պերուի հյուսիսում մատուցել է բացօթյա պատարագ, որին ներկա է եղել 200.000 մարդ, հայտնում է The Daily Mail-ը:
Պարբերականը նկատում է, որ պատարագի անցկացման համար երկրի հյուսիսային առափնյա հատվածը պատահական չի ընտրվել. նախորդ տարի այս տեղանքը պատուհասել են ավերիչ փոթորիկներն ու ջրհեղեղները, որոնց հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել:
Ութսունմեկամյա պոնտիֆիկոսը կարեկցանքի խոսքեր է ասել իրենց հարազատներին, ինչպես նաև տներն ու ամբողջ ունեցվածքը կորցրած պերուացիներին՝ ընդգծելով, որ միայն համախմբվածության շնորհիվ է հնարավոր հաղթահարել կյանքի փորձությունները:
Հայտնի է, որ 2017թ. այս տեղանքում փոթորիկների ու ջրհեղեղների հետևանքով զոհվել է 150-ից ավելի մարդ, ավերվել են հարյուր հազարավոր տներ: Բազմաթիվ մարդիկ շարունակում են ապրել վրաններում: