Australian Open. Վոզնյացկին դուրս է եկել քառորդ եզրափակիչ երկու սեթում հաղթելով Ռիբարիկովային
Դանիացի թենիսիստուհի Կարոլինա Վոզնյացկին դարձել է Ավստրալիայի Բաց առաջնության քառորդ եզրափակչի երկրորդ մասնակիցը` երկու սեթում կոտրելով Սլովակիայի ներկայացուցիչ Մագդալենա Ռիբարկովայի դիմադրությունը 6:3, 6:0 հաշիվներով:
Չորրորդ շրջանի խաղը 1 ժամ 4 րոպե է տևել: Վոզնյացկին 3 կրկնակի սխալ է թույլ տվել և 9 բրեյք-փոինթներից 5-ն իրացրել է:
Ռիբարիկովան 2 էյս է գրանցել, 2 կրկնակի սխալ և իրացրել է 1 բրեյք-փոինթ:
Վոզնյացկին 2012 թվականից ի վեր առաջին անգամ է հայտնվել «Australian Open»-ի քառորդ եզրափակչում: Մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար դանիացի թենիսիստուհին կմրցի իսպանացի Կառլոս Սուարես-Նավարոյի հետ: