Ռուս տիեզերագնացը «հեծել» է փոշեկուլն ու դրանով թռչել ՄՏԿ-ում (տեսանյութ)
Ռուս տիեզերագնաց Անտոն Շկապլերովն իր թվիթերյան էջում հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է տղամարդը փոշեկուլը «հեծած»՝ թռչում Միջազգային տիեզերակայանով:
«Շատ հաճախ հարցնում են՝ արդյոք կայանում թռչո՞ւմ ենք փոշեկուլին նստած: Ստիպված պատասխանում էի, որ չեմ փորձել: Վերջին շաբաթօրյակի ժամանակ մտածեցի, որ արդեն 3-րդ անգամն եմ ՄՏԿ-ում ու արդեն ժամանակն է փոշեկուլի թռիչքային փորձարկում իրականացնել»,-տեսանյութին կից գրել է Շկապլերովը:
Կարճ տեսանյութում տղամարդը մի քանի մետր թռչում է Առ Քելիի I believe I can fly երգի հնչյունների ներքո: