Էրեբունու զինկոմիսարի տեղակալը մեղադրվում է կաշառքի պատրվակով $28 000 պահանջելու և $10000-ը հափշտակելու մեջ
ՊՆ Էրեբունու զինկոմիսարի տեղակալը մեղադրվում է 28 000 դոլար կաշառք պահանջելու և 10000 դոլարը ստանալու մեջ:
Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ ՀՀ ՊՆ Էրեբունու զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի պետի, զինվորական կոմիսարի տեղակալ Վարդգես Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել, այն բանի համար, որ նա կաշառք ստանալու պատրվակով, 11.09.2017թ. Ա.Վ.-ից պահանջել է 28000 ԱՄՆ դոլար, իսկ 04.10.2017թ. իր աշխատասենյակում, վստահությունը չարաշահելու եղանակով վերջինիցս ստացել է դրա մի մասը և հափշտակել է 10.000 ԱՄՆ դոլարը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Նախատեսվում է պատիժ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Վարդգես Համբարձումյանը կալանավորվել է:
Գործն ուղարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և ընդունվել դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթ: