Զինեդին Զիդանը խոսել է «Ռեալի» պարտության մասին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Լա լիգայում «Վիլյառեալից» կրած պարտության մասին.
«Արժանի չէինք այս արդյունքին: Կարծում եմ, որ լավ հանդիպում անցկացրինք: Հնարավորություններ ունեինք, սակայն վերջում հակագրոհ բաց թողեցինք ու պարտվեցինք: Բոլոր խաղացողների համար սա ծանր պահ է և այս արդյունքն ազդում է թիմի վստահության վրա: Պետք է շարունակենք աշխատել:
Կփորձենք դրական բաներ քաղել այս ամենից: Հասկանում ենք մեր ներկայիս իրավիճակը: Այն գնալով ավելի է վատանում: Մենք մտածում ենք ամեն հաջորդ խաղի, այլ ոչ թե չեմպիոն դառնալու մասին»,- Զիդանի խոսքերը մեջբերում է «Marca»-ն: