«Չելսին» չհաղթեց 10 ֆուտբոլիստներով մնացած «Լեսթերին», այլ արդյունքներ (տեսանյութ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջում» ընդունեց «Լեսթերին»: Խաղի ընթացքում գոլեր չգրանցվեցին:
68-րդ րոպեին «աղվեսների» պաշտպան Բենջամին Չիլվելը ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից:
Այս խաղից հետո «Չելսին» 47 միավորով մնաց մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում: «Լեսթերը» 31 միավորով 8-րդ հորիզոնականում է:
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Վեսթ Բրոմվիչ»-«Բրայթոն»` 2:0
«Քրիստալ Փելաս»-«Բարնլի»` 1:0
«Նյուքասլ»-«Սուոնսի»` 1:1
«Ուոթֆորդ»-«Սաութհեմփթոն»` 2:2
«Հադերսֆիլդ»-«Վեսթ Հեմ»` 1:4