NBA. «Գոլդեն Սթեյտը» հաղթել է, «Կավալերսը»՝ պարտվել (տեսանյութ)
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում կայացել են հերթական տուրի խաղերը:
«Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս 108:94 հաշվով առավելության է հասել «Միլուոկի Բակսի» նկատմամբ: Հյուրերի կազմում ամենաարդյունավետը եղել է Կևին Դուրանտը, ով վաստակել է 26 միավոր:
«Քլիվելնդ Կավալերսը» կրկին պարտություն է կրել: Լեբրոն Ջեյմսի վաստակած 27 միավորները չօգնեցին «Կավալերսին» հյուրընկալվելիս հաղթել «Ինդիանա Պեյսերսին»: Խաղն ավարտվեց 97:95 հաշվով:
Օրվա մյուս մրցավեճերում գրանցվել են հետևյալ արդյունքները
«Հորնետս»-«Յուտա»՝ 99:88
«Ուիզարդս»-«Մեջիք»՝ 125:119
«Պելիկանս»-«Տրեյլ Բլեյզերս»՝ 119:113
«Տիմբերվուլզ»-«Նիկս»՝ 118:108
«Ֆինիկս»-«Ռոկետս»՝ 95:112
«Հոկս»-«Նետս»՝ 105:110
«Նագետս»-«Գրիզլիս»՝ 87:78