«Բարսելոնան» ներկայացրեց երկրորդ նորեկին
Կատալոնական «Բարսելոնան» ներկայացրել է իր նորեկ Յերի Մինային: Կոլումբացի պաշտպանը կատալոնական ակումբ է տեղափոխվել բրազիլական «Պալմեյրասից»՝ դառնալով ձմռանը «կապտանռնագույնների» երկրորդ ձեռքբերումը Ֆիլիպե Կոուտինյոյից հետո:
«Յերի Մինան մեծ տաղանդ ունեցող ֆուտբոլիստ է, ով երկրպագուներին երջանիկ կդարձնի առաջիկա տարիներին»,- ասել է «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեն:
Պայմանագիրը կնքելուց հետո 23-ամյա ֆուտբոլիստը դուրս է եկել «Կամպ Նոու» ստադիոնի խաղադաշտ և ողջունել երկրպագուներին: