Ոստիկանություն բերման է ենթարկվել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող քաղաքացի
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և Էրեբունու անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին, ժամը 15.25-ին, Երևանի Մ.Խորենացու փողոցի թիվ 162/Ա հասցեից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Արման Ջ.-ն։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Արման Ջ.-ն 2017թ. դեկտեմբերի 19-ից ՌԴ Կրասնոդարի մարզի Կռիմսկի շրջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի («Խարդախություն») մեղադրանքով: