Թրամփի փաստաբանը 130.000 դոլար է վճարել նախկին պոռնոաստղին՝ նախագահի հետ ունեցած կապը չբացահայտելու համար. լրատվամիջոցներ (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենը 130.000 դոլար է վճարել նախկին պոռնոաստղ Ստեֆանի Քլիֆորդին, որպեսզի սեքսուալ շիկահերը լռի ու չբացահայտի Թրամփի հետ ունեցած կապը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, գումարը վճարվել է 2016թ. հոկտեմբերին՝ նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Քլիֆորդն ու Թրամփը սեռական կապի մեջ են եղել 2006թ.: The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ Թրամփն ու կինը ծանոթացել են հուլիսին գոլֆի առաջնության ժամանակ:
Սակայն Քոհենը, Սպիտակ տունն ու պոռնոաստղը հերքել են լրատվամիջոցների տարածած տեղեկությունը՝ նշելով, որ Թրամփը երբևէ սեռական կապի մեջ չի եղել տվյալ կնոջ հետ և առավել ևս Քոհենը նրան ոչ մի գումար չի վճարել:
Փաստաբանի խոսքով՝ լրատվամիջոցները կրկին փորձում են «ցեխ շպրտել» Թրամփի վրա: