Սպիտակ տան բժիշկը Թրամփի առողջական վիճակը «հրաշալի» է գնահատել
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առողջական վիճակը հրաշալի վիճակում է։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան գլխավոր բժիշկ Ռոնի Ջեքսոնը, որի մոտ վերջերս բուժզննում է անցել 71-ամյա ղեկավարը, գրում է tass.ru-ն:
«Նախագահի բուժզննումն անցել է շատ լավ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի Ուոլթեր Ռիդի անվան ազգային բժշկական կենտրոնում: Նախագահը հրաշալի առողջական վիճակում է»,-հայտարարել է մասնագետը՝ հավելելով, որ առաջիկա օրերին կներկայացնի ղեկավարի առողջական վիճակի վերաբերյալ որոշ մանրամասներ:
Հայտնի է, որ Թրամփի համար նախագահի պաշտոնում սա առաջին նմանատիպ բուժզննումն էր:
Նշվում է, որ Միացյալ Նահանգների նախագահը չի ծխում, չի օգտագործում ալկոհոլային խմիչքներ, սիրում է գոլֆ խաղալ: Ավելի վաղ Թրամփը պատմել էր, որ կշռում է 107 կգ ու կցանկանար 7 կգ նիհարել: