Արամ Ա կաթողիկոսը հանդիպում է ունեցել Բեյրութի քաղաքապետի հետ
Հունվարի 12–ին Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ին այցելել է Բեյրութի նահանգապետ Զիատ Շպիպը` Բեյրութի քաղաքապետարանի հանձնախմբի անդամ Արամ Մալյանի ընկերակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք կաթողիկոսարանի էջից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Բեյրութի զարգացման առաջիկա ծրագրերը։ Վեհափառ Հայրապետն իր զորակցությունն է հայտնել Բեյրութի զարգացմանն առավել նպաստող ծրագրերին և աշխատանքներին։
Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են կաթողիկոսարանի տարբեր բաժանմունքներով և մոտիկից ծանոթացել Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսության առաքելությանը։
Նշենք, որ Բեյրութի քաղաքապետարանի հանձնաժողովում ընդգրկված են երեք հայեր։